Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հանրապետությունում` այսօրվա դրությամբ, խոզի գրիպի` A/H1N1-ի նոր դեպքեր չեն գրանցվել: Այս մասին այսօր Panorama.am-ի հետ զրույցում ասաց առողջապահության նախարարի օգնական Շուշան Հունանյանը:
Նրա խոսքերով, չնայած հիվանդության նոր դեպքեր դեռևս չեն գրանցվել, այնուամենայնիվ, շարունակվում են իրականացվել բոլոր բուժկանխարգելիչ միջոցառումները:
Շ. Հունանյանը նշում է, որ նախարարությունը կարևորում է նաև բնակչության տեղեկացվածության հարցը, դրա համար էլ շարունակվում են խոզի գրիպի ու սուր շնչառական հիվանդությունների վերաբերյալ հեռուստատեսությամբ հեռարձակվող սոցիալական գովազդային տեսահոլովակները:
Բացի այդ, նախարարությունում այդ առիթով կազմակերպվում են հանդիպումներ, քննարկումներ: Մասնավորապես քննարկվում է հիվանդությանը դիմակայելու երիկրի կարողությունը, պատվաստանյութի ձեռքբերման ու այլ հարցեր:
Հիշեցնենք, որ հունվարի 13-ի տվյալների համաձայն, հանրապետությունում լաբորատոր կարգով հաստատվել էր 119 դեպք, որից 3-ը` մահվան ելքով: Հիվանդները բուժում ստանալուց հետո առողջացել ու դուրս են գրվել:

Placeholder