Հայաստանում գործազուրկ է բնակչության 7.1 տոկոսը
Տնտեսություն
14:57 20/01/2010

Հայաստանում գործազուրկ է բնակչության 7.1 տոկոսը

2009-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանում գործազրկության մակարդակը կազմել է 7.1 տոկոս: Սա աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշվետվությունից վերցված թվեր են: Նշենք, որ տարեսկզբին այդ ցուցանիշը կազմում էր 6.3 տոկոս:

Աշխատանք փնտրողների թիվը 99 308 է, որից 84 493-ը ստացել է գործազուրկի կարգավիճակ: Գործազրկության նպաստ ստանալու իրավունք է ձեռք բերել 33 300 գործազուրկ՝ նախորդ տարվա 21 043-ի փոխարեն:
Placeholder
Հայաստանում գործազուրկ է բնակչության 7.1 տոկոսը