Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 20-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել 2010թ. կապիտալ ներդրումների պետական պատվերի ծրագրի շրջանակներում սոցիալական, քաղաքաշինության և ջրամատակարարման ոլորտներում կատարվելիք աշխատանքների կապակցությամբ: Այս մասին հայտնեցին ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Զեկուցումներով հանդես են եկել ԼՂՀ սոցիալական ապահովության նախարար Նարինե Ասծատրյանը, քաղաքաշինության նախարար Անահիտ Վարդանյանը, ԿԱ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Սեյրան Միքայելյանը և ԿԱ կապիտալ շինարարության վարչության պետ Կարեն Շահրամանյանը:
Երկրի ղեկավարն ընդգծել է, որ նախատեսված ծրագրերը պետք է կատարել ժամանակին և որակով: Այս համատեքստում Նախագահը կարևորել է տարբեր գերատեսչությունների միջև աշխատանքների համակարգման անհրաժեշտությունը` այն համարելով ծրագրերի հաջող իրականացման կարևոր նախապայմաններից մեկը:
Խորհրդակցությանը մասնակցում էին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը:

Placeholder