Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Sidwell Friends School վաշինգտոնյան մասնավոր դպրոցի ուսուցիչներից մեկը մեղադրվել է երեխայի նկատմամբ սեռական ոտնձգությունների համար և ազատվել է աշխատանքից: Այս մասին հաղորդում է Associated Press-ը: Դպրոցում, որտեղ տեղի է ունեցել սկանդալը, ուսանում են ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի երկու դուստրերը` Սաշան և Մալիան:
Կասկածյալ, 65-ամյա Ռոբերտ Պիտերսոնը (Robert Peterson), ով դասավանդում էր հասարակագիտություն 7-րդ և 8-րդ դասարաններում, հեռացվել է աշխատանքից դեռ ուսումնական տարվա սկզբում, սակայն դա պարզվել է միայն հունվարի 14-ին:
Հետաքննության տվյալներով, Պիտերսոնը 2009 թ.-ին մի քանի անգամ դպրոցականներից մեկին` 15 տարեկան տղային, իրենց տուն է տարել, պոռնոգրաֆիա է ցույց տվել և դիպչել է «անպարկեշտ ձևով»:
Ինչպես հաղորդում է WJLA-TV ալիքը, Պիտերսոնն աշխատել է դպրոցում, որն ունի ուսանողական ավաններ Վաշինգտոնում և Բետեսդում` Մերիլենդ նահանգում, 1979 թ.-ից:
Բացի այդ` նա եղել է Մերիլենդի ծովի ափամերձ Քուին-Էննս շրջանի ամառային ճամբարի դպրոցի տնօրենը: Ինչպես հայտարարել է Պիտերսոնի իրավաբանը, իր պաշտպանյալը կտրականապես կհերքի մեղադրանքները:

Placeholder