Մահացել է դերասանուհի Ջին Սիմոնսը
Մշակույթ
15:03 23/01/2010

Մահացել է դերասանուհի Ջին Սիմոնսը

Անգլուհի, հոլիվուդյան դերասանուհի Ջին Սիմոնսը (Jean Simmons) մահացել է Կալիֆորնիա նահանգի Սանտ-Մոնիկայում գտնվող իր տանը 80 տարեկան հասակում: Այս մասին հաղորդում է «Associated Press»-ը: Հաղորդվում է, որ նա ուներ թոքերի քաղծկեղ: Իր դերասանական կարիերայի ընթացքում, որը սկսել է 14 տարեկանում, Սիմոնսը նկարահանվել է ավելի քան 50 ֆիլմերում: Ամենահայտնիներից է 1948թ.-ին նկարահանված Լոուրենս Օլիվյեի «Համլետը», ինչպես նաև` Էստելլայի կերպարը, որը Չարլզ Դիկկենսի «Մեծ հույսեր» վեպի էկրանավրորումն է` 1946 թ.-ին Դեվիդ Լինի կողմից:

Սիմոնսը երկու անգամ առաջադրվել է «Օսկարի», ստացել է «Ոսկե գլոբուս»` 1956թ.-ին և «Էմմի»` 1983թ.-ին «Թփութներում երգողները» սերիալում նկարահանվելու համար:
Placeholder
Մահացել է դերասանուհի Ջին Սիմոնսը