Շուշիում կատարվելիք շինարարական աշխատանքներն են քննարկել Արցախի նախագահն ու հիմնադրամի տնօրենը
Տնտեսություն
12:21 23/01/2010

Շուշիում կատարվելիք շինարարական աշխատանքներն են քննարկել Արցախի նախագահն ու հիմնադրամի տնօրենը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 22-ին հանդիպում է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի պատվիրակության անդամների հետ` գործադիր տնօրեն Արա Վարդանյանի գլխավորությամբ:

ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության տեղեկացմամբ, հանդիպման ընթացքում քննարկվել են հիմնադրամի կողմից ԼՂՀ-ում իրականացվող ծրագրերը: Հատուկ ուշադրության կենտրոնում էին Շուշի քաղաքում կատարվելիք շինարարական աշխատանքները:

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ հաշվի առնելով համայն հայության համար Շուշիի նշանակությունը, անհրաժեշտ է նախատեսված ծրագրերն իրականացնել որակով և սահմանված ժամկետում` լայնորեն լուսաբանելով աշխատանքների ընթացքը:

Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը և այլ պաշտոնատար անձինք:



Placeholder
Շուշիում կատարվելիք շինարարական աշխատանքներն են քննարկել Արցախի նախագահն ու հիմնադրամի տնօրենը