Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մշակույթ
19:18 26/01/2010
Լեոնարդո դա Վինչի-«Մոնա Լիզա». Նկարչի դիակի մնացորդները ենթարկվելու են արտաշիրիմմա՞ն
Մշակութային ժառանգության իտալական ազգային կոմիտեի գիտնականները ցանկանում են արտաշիրիմել Լեոնարդո դա Վինչիի դիակի մնացորդները: Այս մասին հայտնում է «The Times»-ը: Նրանք պատրաստվում են բացել ֆրանսիական Ամբուազ ամրոցում գտնվող գերեզմանը, որտեղ, ինչպես ասվում է, թաղված է Վերածննդի դարաշրջանի հայտնի արվեստագետը:
Գիտնականները բանակցությունների արդյունքում հասել են համաձայնության, և գերեզմանի բացման պաշտոնական թույլտվություն կարող է լինել արդեն այս տարվա ամռանը:
Ծրագրի ղեկավարի խոսքերով, նախ և առաջ գիտնականները պետք է պարզեն` իրոք Ամբուազայում թաղվածը կապ ունի դա Վինչիի հետ: Փորձագետները կարող են նաև պարզել, թե ինչից է մահացել նկարիչը:
Փորձագետների նպատակն է ըստ կմախքի վերականգնել Լեոնարդոյի արտաքինը. նրանք մտադիր են պարզել, արդյոք հանրահայտ «Ջոկոնդան» նկարչի գաղտնի ինքնադիմանկարն է: Այս տեսակետը առաջ է քաշել ամերիկացի Լիլիան Շվարցը, ով համակարգչի օգնությամբ հայտնաբերել է Մոնա Լիզայի ու դա Վինչիի դիմագծերի նմանություն:
Նկարիչի դիակը արտաշիրիմման ենթարկելու պահանջը ենթարկվել է քննադատության այն մասնագետների կողմից, ովքեր չեն հավատում ինքնադիմանկարի վարկածին, ինչպես նաև` նրանց, ովքեր կարծում են, որ մարդու դիակի մնացորդները պետք է հանգիստ թողնել:
Նշենք, որ Լեոնարդո դա Վինչին մահացել է 1519 թվականին` 67 տարեկան հասակում: Այն եկեղեցին, որտեղ նա թաղված է եղել, ավերվել է ֆրանսիական Մեծ հեղափոխությունից հետո: Նկարչի դիակի մնացորդները 1874 թվականին վերաթաղվել են ամրոցի եկեղեցում:

Placeholder