Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ընթերցողներին արդեն տեղեկացրել ենք, որ Հայաստանի բռնցքամարտի պատանեկան հավաքականը մասնակցելու է ապրիլի 20-ից մայիսի 2-ն ընկած ժամանակահատվածում Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը: Մարզիկներն այդ մրցաշարում պայքարելու են ոչ միայն մեդալների, այլ նաև Սինգապուրում կայանալիք պատանեկան Օլիմպիական խաղերի ուղեգրերի համար:
Ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը հայտնում է, որ անցած հանգստյան օրերին Թբիլիսիում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները և քննարկել հայկական պատվիրակության` Բաքու հնարավոր ժամանման հետ կապված մի շարք հարցեր: Նույն լրատվամիջոցը շեշտում է, որ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան Ադրբեջանում կայանալիք առաջնությանը մասնակցելու վերաբերյալ որոշման կայացումից առաջ դիմել է AIBA-ին` առանց Բաքվի մրցաշարին մասնակցելու ուղեգրեր ստանալու նպատակով, ինչը, իբր, մերժվել է բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի կողմից: Իրավիճակը մեր թղթակցի խնդրանքով մեկնաբանում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը:
- Նախ ասեմ, որ Թբիլիսի ես էի մեկնել` Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ, «Հայաստան» մարզական միության նախագահ Ռազմիկ Ստեփանյանի հետ միասին,- ասաց նա:- Մեր այցի նպատակն ամենևին էլ Ադրբեջանի ներկայացուցիչների հետ հանդիպելը չէր: Մենք Վրաստանի մայրաքաղաք էինք այցելել` այդ երկրի ազգային օլիմպիական կոմիտեի 20-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով: Ժամանել էին նաև Ադրբեջանի ներկայացուցիչները` բռնցքամարտի ֆեդերացիայի առաջին տեղակալը և գործկոմի անդամներից մեկը: Նրանց հետ, բնականաբար, ոչ պաշտոնական քննարկումներ են եղել:
Մենք մեր ադրբեջանցի գործընկերներին տեղեկացրեցինք, որ ՀԱՕԿ-ը որոշում է կայացրել անպայման մասնակցել Ադրբեջանի մայրաքաղաքում կայանալիք առաջնությանը:
Այդ հարցով արդեն դիմել ենք նաև միջազգային բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահին` Հայաստան-Ադրբեջան-ԱԻԲԱ եռակողմ համաձայնագիր ստորագրելու համար, որի միջոցով կապահովվի մեր անվտանգությունը, կհստակեցվի վիզային համակարգը: Ինչ վերաբերում է այն խնդրին, որ մենք դիմել ենք ԱԻԲԱ-ին` առանց առաջնությանը մասնակցելու Սինգապուրի պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգրեր ստանալու համար, ավելին` միջազգային ֆեդերացիան էլ մերժել է մեզ, կարող եմ հայտարարել, որ նման բան չի եղել:
Մենք դիմել ենք այդ կազմակերպությանը` լուծում գտնելու համար: Բայց եթե մերժեն, իհարկե, այդ ժամանակ մենք լռելու իրավունք չունենք: Դիմել ենք նաև մեր Արտաքին գործերի նախարարությանը` այս հարցով զբաղվելու խնդրանքով:
Ադրբեջանական կողմի ներկայացուցիչները, իրենց հերթին, մեզ տեղեկացրեցին, որ իրենց կառավարությունը պատրաստ է ընդունել Հայաստանի պատվիրակությանը:

Placeholder