Ֆուտբոլային իրարանցում Ադրբեջանի և Վրաստանի միջև
Սպորտ
15:53 28/01/2010

Ֆուտբոլային իրարանցում Ադրբեջանի և Վրաստանի միջև

Զաքաթալայի «Սիմուրգ» ակումբը, որը հանդես է գալիս Վրաստանի ֆուտբոլային լիգայում, Ռուսթավի քաղաքում Հարավային Օսեթիայի` «Սպարտակ» անունը կրող հավաքականի հետ ստուգողական հանդիպում է անցկացրել և հաղթել 1:0 հաշվով: Այս մասին «Ենի մուսավաթին» հայտնել է «Սիմուրգի» նախագահ Զաուր Մամեդովը:

Թերթը տեղի ունեցածը մեկնաբանել է որպես Ադրբեջանի և Վրաստանի միջև «քաղաքական ճգնաժամ առաջացնելու իրադարձություն»:

 ««Սիմուրգի» հանդիպումը Ցխինվալին ներկայացնող ակումբի հետ նշանակում է, որ Ադրբեջանը չի ճանաչում Վրաստանի տարածքային ամբողջականությունը: Չէ՞ որ, եթե վրացական որևէ ֆուտբոլային ակումբ հանդիպի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հավաքականի հետ, Բաքվում դա կընկալվի որպես Ադրբեջանի տարածքային ամբողջականության հանդեպ դրսևորված վիրավորանք»,- գրել է թերթը և բացատրել Զաքաթալայի ակումբին, որ ինչ-որ բան անելուց առաջ պետք է հաշվի առնի այդ հանգամանքները:


Սակայն, ինչպես երևում է, երկու օր առաջ Ռուսթավիում տեղի ունեցած խաղն ավելի շատ իրարանցում է առաջացրել Ադրբեջանում, քան Վրաստանում: Այս մասին գրում է «Մուսավաթը»:

Placeholder
Ֆուտբոլային իրարանցում Ադրբեջանի և Վրաստանի միջև