Miramax կինոստուդիան փակվել է
Մշակույթ
14:50 29/01/2010

Miramax կինոստուդիան փակվել է

Աշխարհի խոշորագույն ամերիկյան Miramax կինոընկերությունը փակվել է: Այս մասին, ըստ Hollywood.com-ի , հինգշաբթի օրը հաղորդել է Walt Disney ընկերության ներկայացուցիչը: Նա կինոհսկային գնել էր 13 տարի առաջ:

Օրերս փակվել են կինոընկերության գրասենյակները Նյու-Յորքում և Լոս-Անջելեսում:

Կինոսիրողների մտահոգության առարկան այս կապակցությամբ, դեռևս նկարահանման մեջ գտնվող ֆիլմերն են , որոնց թվում է նաև «Անցած գիշերը»` Կիրա Նայթլիի մասնակցությամբ:


Չնայած վերջին 2 տարվա ջանքերին` այժմ երբևէ գոյություն ունեցած «այսբերգից» որպես հիշողություն մնացել են միայն կինոնկարները:


Հիշեցնենք, որ Miramax-ը հիմնադրվել է 1979թ.-ին լեգենդար պրոդյուսերներ Վայնշտեյն եղբայրների կողմից: Այն իր անվանումը ստացել է ստեղծողների ծնողների պատվին` Միրիամի և Մաքսի անունների միացումից: Եղբայրները ընկերությունը ղեկավարել են մինչև 2005թ.-ը:

30 տարիների ընթացքում կինոստուդիայում նկարահանված Ֆիլմերից շատերը արժանացել են գլխավոր կինեմատոգրաֆիկան մրցանակ «Օսկար»-ի:
Placeholder
Miramax կինոստուդիան փակվել է