«Ոսկե արծիվ»` Կարեն Շահնազարովին
Մշակույթ
12:53 30/01/2010

«Ոսկե արծիվ»` Կարեն Շահնազարովին

Նախօրեին Մոսկվայում կայացած «Ոսկե արծիվ» կինոմրցանակաբաշխությունում լավագույն ռեժիսորական աշխատանք անվանակարգում մրցանակի է արժանացել Կարեն Շահնազարովը` «Հիվանդասենյակ N 6» կինոնկարի համար: 2009 թվականի լավագույն ֆիլմ է ճանաչվել Վալերի Տոդորովսկու «Պճնամոլները»:

Այս ֆիլմը հաղթող է ճանաչվել երեք անվանակարգում:
Լավագույն դերասան է ճանաչվել Բոգդան Ստուպկան` «Տառաս Բուլբա» ֆիլմում գլխավոր դերակատարման համար: Լավագույն դերասանուհի է ճանաչվել Նատալյա Նեգոդան:


Նշենք, որ Ռուսաստանի կինոմատոգրաֆիստական արվեստի և գիտության ազգային ակադեմիայի կողմից անցկացվող ամենամյա մրցանակաբաշխության հիմնական նպատակն է` աջակցել ազգային կինոմատոգրաֆիային, պահպանել մշակութային ինքանտիպությունը, պրոպագանդել ռուսական և արտասահմանյան լավագույն ֆիլմերը:

Այն անցկացվում է սկսած 2002 թվականից:

Placeholder
«Ոսկե արծիվ»` Կարեն Շահնազարովին