Microsoft Corp-ը գրանցել է ֆինասնական ցուցանիշների աճ
Տնտեսություն
10:12 30/01/2010

Microsoft Corp-ը գրանցել է ֆինասնական ցուցանիշների աճ

Microsoft հեղինակավոր ընկերությունը, որի արտադրանքը վաճառվում է աշխարհի շուրջ 80 երկրում, թողարկելով  իր նոր՝ Windows 7 գործարավարական համակարգը, ըստ արտասահմանյան լրատվամիջոցների, ապահովել է ֆինասնական ցուցանիշների աճ։


Microsoft Corp.-ի հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 13 տոկոսով աճել է ընկերության հասույթը՝ կազմելով 19,2 մլրդ դոլար։ Մեկ բաժնետոմսի դիմաց շահույթը կազմում է 0.74 դոլար։ Այսպիսով, ընկերության շահույթն աճել է 60%-ով՝ կազմելով 6,7 մլրդ դոլար:

Placeholder
Microsoft Corp-ը գրանցել է ֆինասնական ցուցանիշների աճ