Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար նշանակվեց Արթուր Պետրոսյանը
Քաղաքական
12:29 30/01/2010

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար նշանակվեց Արթուր Պետրոսյանը

Նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 29-ին հրամանագիր է ստորագրել Արմեն Գրիգորյանին Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնից ազատելու մասին: Այս մասին հայտնեցին նախագահի մամլո գրասենյակից:
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով Արթուր Պետրոսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարար:

Ա. Պողոսյանը ծնվել է 1952թ. մարտի 22-ին ՀՍՍՀ Անիի շրջանում, ծառայողի ընտանիքում:
1970թ. ավարտել է Երևանի թիվ 83 միջնակարգ դպրոցը:
1970-1976թթ.-ին սովորել և ավարտել է Երևանի պետական Ճարտարագիտական ինստիտուտի լեռնամետալուրգիայի ֆակուլտետը:
1976-1981թթ. աշխատել է Նուռնուսի քարերի մշակման գործարանում` որպես հերթափոխի պետ, այնուհետև` հանքի պետ, ապա նաև` արտադրության պետ:
1981թ. աշխատանքի է անցել ՀՀ Ներքին գործերի նախարարությունում` որպես օպեր լիազոր, հետագայում զբաղեցնելով ավագ օպեր լիազորի, բաժնի պետի, ապա` վարչության պետի պաշտոնները:
1992թ. փոխադրման կարգով նշանակվել է ՀՀ կառավարությանն առընթեր Հարկային պետական տեսչության օպերատիվ վարչության պետ:
1993թ. նշանակվել է ՀՀ Հարկային պետական տեսչության պետի տեղակալ, իսկ 1995թ.` ՀՀ ՀՊՏ պետի առաջին տեղակալ, օպերատիվ վարչության պետ: Ունի ՀՊՏ գնդապետի հատուկ կոչում:
1999թ. նոյեմբերի 8-ին նշանակվել է ՀՀ Ազգային Ժողովի նախագահի խորհրդական:
2003թ. գլխավորել է «Կենտրոն» հեռուստաընկերությունը:
2003 մայիսից - 2007թ. եղել է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր:
2009թ. փետրվարից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ է:
2009թ. հուլիսից մինչ նոր նշանակումը զբաղեցրել է ՀՀ աշխատանքի պետական տեսչության պետի պաշտոնը:
Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Placeholder
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար նշանակվեց Արթուր Պետրոսյանը