Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայաստանի շախմատի կանանց առաջնության վերջին տուրում իրադարձություններն անկանխատեսելի ընթացք ունեցան: Մրցաշարային աղյուսակը 5-5-ական միավորով գլխավորում էին Լիա Մարտիրոսյանն ու Սիրանուշ Անդրիասյանը և համարվում էին չեմպիոնուհու կոչման ամենաիրական հավակնորդները: Սակայն տեղի ունեցավ անսպասելին. Լիա Մարտիրոսյանը զիջեց Աննա Հայրապետյանին: Վերջինս թեպետ մասնակիցների թվում ամենաբարձր վարկանիշն ունեցող շախմատիստուհին է, շատ վատ հանդես եկավ Հայաստանի առաջնությունում` չարդարացնելով սպասելիքները: Ամենաանտրամաբանականը Սիրանուշի պարտությունն էր. թվում է` նա լավ մարզավիճակում չէ, որ չկարողացավ վերջին տուրում գոնե ոչ-ոքի արձանագրել: Անահիտ Խառատյանը, պարտության մատնելով նրան, 6 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը և հռչակվեց Հայաստանի չեմպիոնուհի: Նրան 5,5-ական միավորով հաջորդեցին Լիա Մարտիրոսյանն ու Սիրանուշ Անդրիասյանը:
9-րդ տուր
Նարինե Գասպարյան-Լուսինե Կարապետյան 0:1
Սիրանուշ Անդրիասյան-Անահիտ Խառատյան 0:1
Նաիրա Մովսիսյան-Մարիաննա Գասպարյան 0:1
Վարդուհի Քալաշյան-Անի Խանամիրյան 0,5:0,5
Աննա Հայրապետյան-Լիա Մարտիրոսյան 1:0
Մրցաշարային ամփոփիչ աղյուսակը
1. Անահիտ Խառատյան-6 միավոր
2. Լիա Մարտիրոսյան-5,5
3. Սիրանուշ Անդրիասյան-5,5
4. Մարիաննա Գասպարյան-5
5. Անի Խանամիրյան-4,5
6. Նաիրա Մովսիսյան-4,5
7. Աննա Հայրապետյան-4,5
8. Նարինե Գասպարյան-4
9. Լուսինե Կարապետյան-3,5
10. Վարդուհի Քալաշյան-2
9-րդ տուր
Նարինե Գասպարյան-Լուսինե Կարապետյան 0:1
Սիրանուշ Անդրիասյան-Անահիտ Խառատյան 0:1
Նաիրա Մովսիսյան-Մարիաննա Գասպարյան 0:1
Վարդուհի Քալաշյան-Անի Խանամիրյան 0,5:0,5
Աննա Հայրապետյան-Լիա Մարտիրոսյան 1:0
Մրցաշարային ամփոփիչ աղյուսակը
1. Անահիտ Խառատյան-6 միավոր
2. Լիա Մարտիրոսյան-5,5
3. Սիրանուշ Անդրիասյան-5,5
4. Մարիաննա Գասպարյան-5
5. Անի Խանամիրյան-4,5
6. Նաիրա Մովսիսյան-4,5
7. Աննա Հայրապետյան-4,5
8. Նարինե Գասպարյան-4
9. Լուսինե Կարապետյան-3,5
10. Վարդուհի Քալաշյան-2
Placeholder