«Գրեմմի»-ի մրցանակակիրներն արդեն հայտնի են
Մշակույթ
10:04 01/02/2010

«Գրեմմի»-ի մրցանակակիրներն արդեն հայտնի են

Լոս Անջելեսում ավարտվել է 52-րդ «Գրեմմի» մրցանակաբաշխությունը: «Գրեմմի» մրցանակաբաշխությունը ժանրային առումով բազմազան է` հավերժական դասականից մինչև ժամանակակից R&B և ռեպ:


Երգչուհի Բիյոնսեն միանգամից վեց մրցանակի է արժանացել: Նա արձանիկ է ստացել նաև «Տարվա լավագույն երգ» անվանակարգում («Single Ladies»):


«Տարվա լավագույն ձայնագրություն» անվանակարգում մրցանակի է արժանացել Kings of Leon խումբը: Լավագույն նոր խումբ է ճանաչվել Zac Brown Band-ը:


«Տարվա լավագույն ալբոմ» անվանակարգում մրցանակի է արժանացել երգչուհի Էլիսոն Թեյլոր Սվիֆտը` «Fearless» ձայնասկավառակի համար:


Ռեպեր Էմինեմը արժանացել է երկու մրցանակի, այդ թվում նաև ռեպ կատեգորիայում տարվա լավագույն ալբոմ անվանակարգում:


Լեդի ԳաԳան «Լավագույն պարային ալմոբ» և «Լավագույն պարային ձայնագրություն» անվանակարգերում է արժանացել մրցանակի:


Ավելի քան 30 տարվա պատմություն ունեցող անգլո-ավստրալիական AC/DC խումբն առաջին անգամ արժանացել է «Գրեմմի»-ի` «Հարդ–ռոք ժանրում լավագույն կատարում» անվանակարգում:


Հայտնի ռուս դիրիժոր և դաշնակահար Վլադիմիր Աշկենազին ռուս դաշնակահար Եվգենի Կիսինի հետ արժանացել են «Գրամմի»-ի `«Դասական երաժաշտություն» անվանակարգում` նվագախմբի հետ լավագույն գործիքային կատարողներ անվանակարգում:
Հետմահու մրցանակի է արժանացել նաև Մայքլ Ջեքսոնը: Նա կյանքի ընթացքում արժանացել է 13 «Գրեմմի» մրցանակի:


Հիշեցնենք, որ «Գրեմմի» մրցանակաբաշխությունը հիմնել են ԱՄՆ-ի ձայնագրման ակադեմիան 1958 թվականին: Մրցանակակիրներն ընտրվում են 20 հազար անդամ ունեցող Ձայնագրման ազգային ակադեմիայի որոշմամբ` անկախ նրանց կոմերցիոն հաջողությունից ու Հիթ-շքերթներում ստեղծագործությունների զբաղեցրած տեղից: Հաղթողները որոշվում են գաղտնի քվեարկությամբ:

Placeholder
«Գրեմմի»-ի մրցանակակիրներն արդեն հայտնի են