Էմիր Կուստուրիցան և The No Smoking Orchestra-ն` բացառիկ համերգով Երևանում, մարտի 5-ին
Մշակույթ
10:26 01/02/2010

Էմիր Կուստուրիցան և The No Smoking Orchestra-ն` բացառիկ համերգով Երևանում, մարտի 5-ին

Աշխարհահռչակ սերբ ռեժիսոր և երաժիշտ Էմիր Կուստուրիցան The No Smoking Orchestra-ի հետ միասին բացառիկ համերգով հանդես կգա հայաստանցի հանդիսատեսի առջև` մարտի 5-ին, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Համերգի կազմակերպիչներն են «Ավանգարդ» ֆոլք ակումբը, ՀՀ մշակույթի նախարարությունը և «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը:

Աշխարհահռչակ Կուստուրիցան հայտնի է ոչ միայն իր հանճարեղ ֆիլմերով, այլ նաև` երգարվեստով. նա The No Smoking Orchestra-ի անդամ է:

The No Smoking Orchestra-ն, որը հայերենով թարգմանաբար նշանակում է Չծխողների նվագախումբ, 80-ականների սկզբից Սարաևոյում ձևավորված և գործող հայտնի երաժշտական խմբի` Zabranjeno Pušenje-ի (բոսներեն` No smoking) ճյուղերից մեկն է, որն առաջ է եկել 90-ականներին:

Նախկին Հարավսլավիայի փլուզման հետ միասին այս խումբը նույնպես բաժանվեց երկու մասի` անդամներից մի քանիսը` Նելե Կարայլիչի գլխավորությամբ, տեղափոխվեցին Բելգրադ և սկսեցին գործել որպես նոր` The No Smoking Orchestra: Ահա երգիչների այս կազմին էլ որոշ ժամանակ հետո միացավ սերբ հայտնի ռեժիսոր Էմիր Կուստուրիցան` որպես կիթառահար:
Նելե Կարայլիչը Էմիր Կուստուրիցայի ֆիլմերի մեծ մասի երաժշտության հեղինակն է: Խմբում այսօր հարվածային գործիքներ է նվագում նաև Կուստուրիցայի որդին` Ստրիբորը:

2001-ին Կուստուրիցան նույնիսկ առանձին վավերագրական ֆիլմ է նկարահանել խմբի մասին, որն անվանմել է Super and stories:
Placeholder
Էմիր Կուստուրիցան և The No Smoking Orchestra-ն` բացառիկ համերգով Երևանում, մարտի 5-ին