Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հանրապետությունում հունվարի 13-ից հետո այլևս Ա գրիպով` A/H1N1-ով հիվանդացության նոր դեպքեր չեն գրանցվել:
Առողջապահության նախարարությունում արդեն խոսում են այն մասին, որ հիվանդությունն այլևս նահանջել է: Ինչպես Panorama.am-ին ասաց նախարարի օգնական Շուշան Հունանյանը, ոչ միայն խոզի գրիպի նոր դեպքեր չեն գրանցվել, այլև` զգալիորեն նվազել է սուր շնչառական վարակներով (ՍՇՎ) հիվանդների թիվը:
Ըստ նրա, հանրապետության պոլիկլինիկաներ և բուժհասատատություններ դիմելիությունը` այս վարակների հետ կապված, նվազել է: Նույնը նաև վերաբերում է այս առիթով «Շտապ օգնության» ծառայությունում ստացված ահազանգերին:
Նա հիշեցրեց, որ երեկվանից արդեն վերաբացվել են մանկապարտեզները:
Հիշեցնենք, որ հիմք ընդունելով առողջապահության նախարարի առաջարկը` հանրապետության կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման էր ստորագրել դեկտեմբերի 8-19-ը հանրապետությունում գործող նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացը դադարեցնելու վերաբերյալ:
Այնուհետև, կրկին նախարարի որոշմամբ, արձակուրդը երկարաձգվել էր մինչև դեկտեմբերի 28-ը:
Ի դեպ, նշենք, որ հունվարի 13-ի տվյալների համաձայն, հանրապետությունում լաբորատոր կարգով հաստատվել էր խոզի գրիպի 119 դեպք, որից 3-ը` մահվան ելքով: Հիվանդները բուժում ստանալուց հետո առողջացել ու դուրս են գրվել: Չնայած հիվանդության նոր դեպքեր դեռևս չեն գրանցվել, այնուամենայնիվ, շարունակվում են իրականացվել բոլոր բուժկանխարգելիչ միջոցառումները:
Առողջապահության նախարարությունը կարևորում է նաև բնակչության տեղեկացվածության հարցը, դրա համար էլ շարունակվում են խոզի գրիպի ու սուր շնչառական հիվանդությունների վերաբերյալ հեռուստատեսությամբ հեռարձակվող սոցիալական գովազդային տեսահոլովակները:

Placeholder