Թուրք գործարարները պահանջում են բացել Հայաստանի հետ սահմանը
Տնտեսություն
16:46 03/02/2010

Թուրք գործարարները պահանջում են բացել Հայաստանի հետ սահմանը

Թուրք գործարարները պահանջում են բացել Հայաստանի հետ սահմանը: Այս մասին տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները` հղում անելով «Ջիհան» գործակալությանը:

 
Տեղեկատվության համաձայն` Արևելյան Անատոլիայի արտահանողների միությունը հանդես է եկել հայտարարությամբ, որով կոչ է արել բացել հայ-թուրքական սահմանը: Էրզրումում գործող այս միության կազմւոմ ընդգրկված են Թուրքիայի արևելքում գործունեություն ծավալող գործարարները:


Կազմակերպության նախագահ Ջեմալ Շենգելը (Cemal Sengel) իրենց կոչը արդարացրել է հետևյալ կերպ.

 «Մենք պետք է մոռանանք, թե ինչ է անցյալում եղել հայերի ու թուրքերի միջև, ու պետք է ապագային նայենք»:
Ջեմալ Շեգելը տեղեկացրել է, որ Հայաստանի հետ առևտրա-տնտեսական համագործակցությունն ընդլայնելու նպատակով ներկայումս բազմաթիվ երկկողմ հանդիպումներ է ունենում ու նախագծեր է մշակում:

Placeholder
Թուրք գործարարները պահանջում են բացել Հայաստանի հետ սահմանը