Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Այս տարի ամբողջ հանրապետությունում և Ջավախքում պատրաստվում են մեծ շուքով նշել հայ մեծանուն բանաստեղծ Վահան Տերյանի 125-ամյակը: Այս մասին այսօրվա ասուլիսում ասաց «Վահան Տերյան» մշակութային կենտրոնի տնօրեն Առուշան Հակոբյանը:
Նրա խոսքով, վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կազմվել է հոբելյանական հանձնաժողով, որի առաջին նիստը կայացել է և արդեն իսկ հաստատվել է միջոցառումների ծրագիրը:
«Հիմնական միջոցառումները կեզրափակվեն Օպերայի և Բալետի ակադեմիական թատրոնում` հանդիսավոր նիստով ու գեղարվեստական մասով: Իսկ փետրվարի 9-ին, հենց գրողի ծննդյանը օրը, Կոմիտասի անվան պանթեոնում տեղի կունենա «Տերյանի հետ» ամենամյա միջոցառումը, որին կհետևեն բազմաթիվ այլ միջոցառումներ»,-ասաց բանախոսը:
Բացի այդ, ըստ նրա, կառավարությանն է ներկայացվել, հաստատվել, այս տարի հրատարակել 57 մամուլ ծավալով, 900 էջից ավելի և 700 նկարներով «Տերյան» հանրագիտարանը:
Ա. Հակոբյանը նշեց, որ հանրագիտարանում ներառվելու է գրողի ստեղծագործական, քաղաքական, հասարակական ողջ անցած ուղին` նույնիսկ նշվելու են տեղեկություններ նրա նախնիների մասին:
Տերյանական միջոցառումներ կազմակերպվելու են նաև հանրապետության բոլոր մարզերում և Ջավախքում:
«Հուլիսի 24-ին գրողի 125-ամյակը կնշվի նաև Նինոծմինդայի շրջանի Գանձա գյուղում: Արդեն համաձայնեցված է, որ Թբիլիսիում նույնպես անցկացվելու է Տերյանական օր»,-ասաց մշակութային կենտրոնի տնօրենը:
Նշենք, որ դպրոցներում Տերյանի թեմայով շարադրությունների մրցույթ է անցկացվելու, որի արդյունքում տրվելու է նաև վարչապետի մրցանակ:

Placeholder