Սերգեյ Մովսիսյանը հավակնում է առաջին մրցանակին
Սպորտ
18:24 04/02/2010

Սերգեյ Մովսիսյանը հավակնում է առաջին մրցանակին

Գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը Ջիբրալթարում անցկացվող խոշոր օփենի նախավերջին տուրում պարտության մատնեց գրոսմայստեր Ստելիոս Հալկիասին (Հունաստան) և այժմ 7 միավորով (9 հնարավորից) բաժանում է առաջին տեղը գրոսմայստերներ Ֆրանսիսկո Վալեխո Պոնսի (Իսպանիա), Մայքլ Ադամսի (Անգլիա) և Յան Գուստաֆսոնի (Գերմանիա) հետ:

Առաջին մրցանակակրի հարցը կվճռվի եզրափակիչ տուրում` Գուստաֆսոն-Մովսիսյան և Վալեխո Պոնս-Ադամս պարտիաներում: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից:
Placeholder
Սերգեյ Մովսիսյանը հավակնում է առաջին մրցանակին