Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը 3 տոկոսով աճել է
Տնտեսություն
14:45 05/02/2010

Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը 3 տոկոսով աճել է

2009 թվականին Հայաստան է այցելել 575 հազար 281 զբոսաշրջիկ, որը 3 տոկոսով ավելի է նախորդ տարի գրանցված ցուցանիշից: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության և տարածքային տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանը:


Նա նշեց, որ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության կանխատեսմամբ, համաշխարհային զբոսաշրջությունն անցած տարում կրճատվել է 4 %-ով, սակայն 2008-ին արձանագրել էր 2 % աճ:


Ընդհանուր առմամբ, Հայաստան եկողների մեծ մասը` 60 %, կազում են սփյուռքահայերը:
Նա նշեց, որ զբոսաշրջիկները Հայաստան են գալիս հիմնականում ԱՊՀ-ից, մասնավորպես Ռուսաստանից և Վրաստանից, ինչպես նաև Եվրամիության երկրներից , Իրանից և ԱՄՆ-ից:

«Աշխարհագրությունը գնալով ընդլայնվում է, սկսել են Հայաստան այցելել Հեռավոր Արևելքի և Սկանդինավյան երկրներից»,- հավելեց նա:

Մեխակ Ապրեսյանի խոսքով, այս տարի հատկապես շատ է ակտիվացել Իրանից եկող զբոսշրջիկների քանակը: Նրա տեղեկացմամբ, անցած տարի Հայաստան են եկել նաև զբոսաշրջիկներ Թուրքիայից:


Նա նշեց, որ անցած տարի Հայաստանից զբոսաշրջային նպատակներով մեկնել է 526 հազար մարդ: 2009 թվականին 2008 թվականի համեմատ Հայաստանից մեկնող զբոսաշրջիկների թիվն աճել է 1.5-2 տոկոսով:
Նա նաև տեղեկացրեց, որ Հայաստանից հիմնակնում գնում են Եվրոպական երկրներ, նաև հեռավոր երկրներ, դա կախված է հնարավորություններից:


«Սակայն հիմնակնում գնում են ծովային հանգիստ առաջարկող երկրները»,- ասաց նա:
Ըստ վարչության պետի, այս տարի սպասվում է զբոսաշրջային հոսքերի 5 % աճ:

Placeholder
Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը 3 տոկոսով աճել է