Սյանգանում A/H1N1-ից զոհերի թիվը հասել է 66-ի
Աշխարհում
11:18 08/02/2010

Սյանգանում A/H1N1-ից զոհերի թիվը հասել է 66-ի

Սյանգանի (Հոնկոնգ) վարչությունից հայտնել են, որ նախօրեի տվյալներով խոզի գրիպից մահացածների թիվն ավելացել է ևս մեկով: Ինչպես ռուսական լրատվամիջոցներն են հաղորդում, այդպիսով Սյանգանում խոզի գրիպից մահացածների թիվը հասել է 66-ի:

A/H1N1-ի զոհն է դարձել է 58-ամյա մի տղամարդ, ով տառապել է շաքարախտով և հեպատիտով: Հունվարի 10-ին նրա մոտ նկատվել է բարձր ջերմություն և հազ: Հունվարի 16-ին նա տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ հաստատվել է A/H1N1 դիագնոզը: Չնայած բժիշկների ջանքերին, հիվանդը մահացել է:
Placeholder
Սյանգանում A/H1N1-ից զոհերի թիվը հասել է 66-ի