Հայկական մշակույթը կներկայացվի մի քանի երկրներում
Մշակույթ
18:00 09/02/2010

Հայկական մշակույթը կներկայացվի մի քանի երկրներում

Այս տարվա ընթացքում հայկական բազմադարյան մշակույթը ներկայացվելու է մի քանի երկրներում` Բուլղարիա, Վրաստան, Եգիպտոս, Չինաստան, Սիրիա, Ռուսաստանի Կրասնոդար երկրամաս: Այս մասին Panorama.am-ին հայտնեց մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Գայանե Դուրգարյանը: Վրաստանում անցկացվելու է հայկական մշակույթի սեզոններ, իսկ մյուս երկրներում` հայկական մշակույթի օրեր:
Գ. Դուրգարյանը նաև փոխանցեց, որ Հայաստանում անցկացվելու է իրանական, բելառուսական, արաբական, Կրասնոդարի մշակույթի օրեր, ռուսական խոսքի օրեր:
Placeholder
Հայկական մշակույթը կներկայացվի մի քանի երկրներում