Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Այս տարի մարտի 2-6-ը Հաննորվերում անցկացվող CeBit ՏՏ ընկերությունների միջազգային ցուցահանդեսին Հայաստանից կմասնակցի 3-4 ընկերություն: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին ԻՏՁՄ-ի (Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն) գրասենյակից:
Հիշեցնենք, որ CeBit-ը (Centrum der Büro- und Informationstechnik-գերմաներենից թարգմանաբար Գրասենյակային և տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն) միջազգային մասշտաբի ցուցահանդես է` նվիրված տեղեկատվական և հեռահաղորդակցային տեխնոլոգիարներին: Անց է կացվում յուրաքանչյուր գարուն Հաննորվերում Deutsche Messe AG ընկերության կողմից: Ցուցահանդեսը կազմակերպվում է սկսած 1986թ.-ից:
Նշենք, քանի որ ԻՏՁՄ-ն համապատասխան բյուջե չունի, ի տարբերություն նախորդ տարիների, ընկերություններն այս տարի իրենք են ապահովելու CeBit-ին իրենց մասնակցությունը::
Ըստ տեղեկատվության, մասնակցելու են «Ֆայն», «Արմինկո», «Նորմա+» ընկերությունները: Նծենք, որ «Արմինկոն» և «Նորմա+»-ը մասնակցում են ոչ առաջին անգամ:

Placeholder