Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի գավաթի խաղարկության օրացույցը պատրաստ է
Սպորտ
15:19 11/02/2010

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի գավաթի խաղարկության օրացույցը պատրաստ է

Այսօր Երևան են ժամանել ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի (FILA) ղեկավարները: Նրանք անցկացրել են փետրվարի 13-ին և 14-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի գավաթի խաղարկության վիճակահանությունը: Աշխարհի ութ ուժեղագույն հավաքականները բաժանվել են երկու ենթախմբի: «Ա» խմբում ընդգրկվել են Իրանի Իսլամական Հանրապետության, Կուբայի, Սկանդինավյան երկրների (Նորդիք) և Հայաստանի հավաքականները: «Բ» խմբում հանդես կգան Թուրքիայի, Հունգարիայի, Ռուսաստանի և Վրաստանի ընտրանիները: Վիճակահանության արդյունքների համաձայն` կազմվել է նաև հանդիպումների օրացույցը: Այս մասին տեղեկացնում է աշխարհի գավաթի խաղարկության մամուլի ծառայության ղեկավար Էդուարդ Քալանթարյանը:

13.02.2010

09:30

«Ա» գորգ
Իրան-Կուբա
Նորդիք-Հայաստան

«Բ» գորգ
Թուրքիա-Հունգարիա
Ռուսաստան-Վրաստան

15:30- բացման հանդիսավոր արարողություն

16:30

«Ա» գորգ
Իրան-Նորդիք
Կուբա-Հայաստան

«Բ» գորգ
Թուրքիա-Ռուսաստան
Հունգարիա-Վրաստան

14.02.2010

10:00

«Ա» գորգ
Իրան-Հայաստան
Կուբա-Նորդիք

«Բ» գորգ
Թուրքիա-Վրաստան
Հունգարիա-Ռուսաստան
Հանդիպում 5/6 տեղերի համար

17:45

«Ա» գորգ

Հանդիպում 3/4 տեղերի համար

Եզրափակիչ

Պարգևատրման հանդիսավոր արարողություն
Placeholder
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի գավաթի խաղարկության օրացույցը պատրաստ է