Վ. Պուտին. «Դա հզոր է»
Տնտեսություն
08:30 12/02/2010

Վ. Պուտին. «Դա հզոր է»

ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը բարձր է գնահատել «Սոչի 2014» ձմեռային օլիմպիադայի նախապատրաստական աշխատանքների ընթացքը: Ինչպես հայտնում են ռուսական լրատվամիջոցները, պատմելով Սոչիում ընթացող շինարարական աշխատանքների մասին նա ասել է «դա հզոր է»:

Վ. Պուտինը նաև ասել է, որ գրեթե 500 մլրդ ռուբլու մասնավոր ներդրում է հատկացվել Սոչիում օլիպիական հաստատությունների շինարարության և 2014 թվականի ձմեռային օլիպիադային պատրաստվելու համար: «Սա վատ արդյունք չէ, նկատի ունենալով առկա ճգնաժամը»,-ավելացրել է ՌԴ վարչապետը:

Կառավարության ղեկավարը նաև հաջողություն է մաղթել ռուսաստանցի մարզիկներին` Վանկուվերում օրերս մեկնարկելիք օլիմպիադայում:

Placeholder
Վ. Պուտին. «Դա հզոր է»