Քլինթոնին վիրահատել են
Աշխարհում
10:15 12/02/2010

Քլինթոնին վիրահատել են

ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը սրտի շրջանում ցավերի համար հոսպիտալացվել է, այնուհետև` վիրահատվել, տեղեկացնում է «Սի Էն Էն»-ը` վկայակոչելով Քլինթոնի օգնական Դուգլաս Բենդին: Վիրահատությունը կատարվել է սրտի շրջանում, որի հետևանքով  սրտի արյունատար անոթները սնուցող սարքավորում է տեղադրվել: Ըստ տեղեկատվության, սպասվում է, որ այսօր ԱՄՆ նախկին նախագահը հիվանդանոցից դուրս կգրվի: Վիրահատությունն անցկացվել է New York Presbyterian Hospital-ում:


«Վաթսունամյա Քլինթոնը լավ վիճակում է գտնվում և մտադիր է շարունակել իր աշխատանքը սեփական հիմնադրամում և որպես Հաիթիում ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ», -ասել է օգնականը:

Ամուսնու հոսպիտալացման մասին լուրը լսելուց անմիջապես հետո Վաշինգթոնից Նյու Յորք է մեկնել Քլինթոնի կինը` ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: Նա մեկ օրով հետաձգել է փետրվարի 13-14-ը Քաթարում և Սաուդյան Արաբիայում ծրագրված այցելությունները:
Placeholder
Քլինթոնին վիրահատել են