Օլիմպիական խաղերը մեկնարկեցին
Սպորտ
13:53 13/02/2010

Օլիմպիական խաղերը մեկնարկեցին

Վանկուվերում տեղի ունեցավ 21-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողությունը: Հայաստանի ժամանակով ժամը 06:00-ին «Բի Սի Փլեյս» մարզադաշտում մեկնարկեց հանդիսավոր միջոցառումը: Օլիմպիական խաղերի պատմության ընթացքում բացման արարողությունն առաջին անգամ կայացավ փակ շենքում: Մարզադաշտը, որի լիարժեք անունը հնչում է որպես «British Columbia Plase» (Բրիտանական Կոլումբիայի պալատ), տեղավորում է 60 հազար հանդիսական և ունի յուրահատուկ տանիք:

«Խաղաղության և սպորտի տոնի» մեկնարկը մթագնեց վրացի սահնակորդի հետ կապված ողբերգական պատահարը: Միջոցառման սկսվելուց մի քանի ժամ առաջ զոհվեց Նոդար Կումարիտաշվիլին: Չնայած դրան, միջոցառումն անցկացվեց համաձայն նախատեսված ծրագրի և նվիրվեց վրացի մարզիկի հիշատակին:
Placeholder
Օլիմպիական խաղերը մեկնարկեցին