Վանկուվերում դեռ խաղերը չմեկնարկած վրացի սահնակորդ է մահացել
Աշխարհում
10:48 13/02/2010

Վանկուվերում դեռ խաղերը չմեկնարկած վրացի սահնակորդ է մահացել

Վանկուվերում դեռ ձմեռային օլիմպիական խաղերը չմեկնարկած մարզումների ժամանակ նախօրեին զոհվել է վրացի 21-ամյա սահնակորդ Նոդար Կումարիտաշվիլին: Նա կորցրել է 145կմ/ժ արագությամբ շարժվող սահնակի կառավարումը և բախվել բետոնե սյանը: Վրացական պատվիրակությունը վերանայել է իր մասնակցությունը խաղերին, ապա հայտարարել, որ շարունակելու է:

Արտասահմանյան լրատվամիջոցների տեղեկացմամբ, փրկարարները անմիջապես օգնություն են ցույց տվել վրացի մարզիկին, ով բախումից կորցրել է գիտակցությունը, արհեստական շնչառությունն ու սրտի մերսումները չեն օգնել, ուղղաթիռով նրան տեղափոխել են հիվանդանոց, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել: Դեպքից անմիջապես հետո մարզումները դադարեցվել են:
Օլիմպիական միջազգային կոմիտեի նախագահը ցավակցել է մարզիկի ընտանիքին, ընկերներին, գործընկերներին:
Placeholder
Վանկուվերում դեռ խաղերը չմեկնարկած վրացի սահնակորդ է մահացել