Հայ պատանի բռնցքամարտիկները կմեկնեն Բաքու
Սպորտ
16:45 17/02/2010

Հայ պատանի բռնցքամարտիկները կմեկնեն Բաքու

Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Հայաստանը հայտ է ներկայացրել` մասնակցելու Բաքվում կայանալիք բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնությանը: Ներկա պահին մրցաշարի կազմկոմիտեն շարունակում է հայտեր ստանալ այն երկրներից, որոնք ցանկություն են հայտնում` ներկայանալու Ադրբեջանի մայրաքաղաքում կազմակերպվելիք առաջնությանը: Հիշեցնենք, որ, համաձայն խաղացանկի, աշխարհի առաջնությունը կմեկնարկի ապրիլի 20-ին:

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Լյովա Հովհաննիսյանը, պատասխանելով մեր թղթակցի հարցին, նշեց, որ Հայաստանը, իրոք, ԱԻԲԱ-ին պաշտոնական նամակ է հղել` հաստատելով իր մասնակցությունը:

Սակայն Ադրբեջանը դեռ պետք է ապահովի հայաստանյան պատվիրակության անվտանգությունը: ԱԻԲԱ-ի ներկայացուցիչը շուտով կժամանի Բաքու, որտեղ նախատեսված է աշխարհի առաջնության կազմկոմիտեի նիստը: Օրակարգային առաջին խնդիրը հենց Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անվտանգության ապահովումն է: Ստանալով նիստի որոշումը` Հայաստանը կորոշի` վերջնականապես հաստատել մասնակցությունը, թե՞ ոչ:

Ավելացնենք, որ անվտանգության երաշխիքների տրամադրման դեպքում մեր ընտրանին, միևնույն է, մարզիկներ չի ներկայացնի բոլոր քաշային կարգերում: Լավագույն դեպքում Ադրբեջանի մայրաքաղաք կմեկնեն 6-8 բռնցքամարտիկներ: Կոնկրետ մարզիկների և քաշային կարգերի հարցում որոշակիություն կմտցվի միայն ուսումնամարզական հավաքներից հետ, երբ թիմի մարզչական շտաբը կամփոփի արդյունքները:
 

Placeholder
Հայ պատանի բռնցքամարտիկները կմեկնեն Բաքու