ՌԴ դեսպանը անհրաժեշտ է համարում մեծացնել համատեղ հետաքրքրությունների շրջանակը
Քաղաքական
15:45 17/02/2010

ՌԴ դեսպանը անհրաժեշտ է համարում մեծացնել համատեղ հետաքրքրությունների շրջանակը

Տրանսպորտի և կապի նախարար Գուրգեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյին: Այս մասին հայտնեց տրանսպորտի և կապի նախարարի մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյանը:

Նախարարը ողջունելով նորանշանակ դեսպանին` տեղեկացրել է, որ երկու երկրների համապատասխան գերատեսչությունների միջև ձևավորվել են գործընկերային հարաբերություններ, և վերջիններս սերտորեն համագործակցում են մի շարք համատեղ ծրագրերի մշակման ու իրականացման հարցերում:

Դեսպան Վ.Կովալենկոն կարևորելով երկու երկրների տարբեր մարզերի միջև համագործակցությունը` անհրաժեշտ է համարել մեծացնել համատեղ հետաքրքրությունների շրջանակը` շեշտը դնելով փոքր բիզնեսի զարգացմանը:
Վ.Կովալենկոն հետաքրքրվել է նաև Հայաստանում ֆիլատելիայի զարգացմամբ, ինչպես նաև նոր նամականիշերի թողարկմամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գործունեությանը վերաբերող հարցեր:


 

Placeholder
ՌԴ դեսպանը անհրաժեշտ է համարում մեծացնել համատեղ հետաքրքրությունների շրջանակը