Անհանդուրժողականության դրսևորում` ադրբեջանական դպրոցներում
Կրթություն, գիտություն
15:23 19/02/2010

Անհանդուրժողականության դրսևորում` ադրբեջանական դպրոցներում

Բաքվի միջնակարգ դպրոցներից մեկում տեղի է ունեցել աշակերտների զանգվածային ծեծկռտուք: Այս մասին  ԱՊԱ լրատվական գործակալության փոխանցմամբ, հայտնել են Նիզամի շրջանի ոստիկանության 25-րդ բաժանմունքից:

Ծեծկռտուքին մասնակցել է Նիզամի և Խատայինի շրջանի 13-17 տարեկան ավելի քան 20 աշակերտ: Անչափահասները մետաղյա տարբեր առարկաներով միմյանց լուրջ վնասվածքներ են հասցրել, այդ թվում` դանակի:

Զանգվածային ծեծկռտուքի մասնակիցներից մեկը` 138 դպրոցի աշակերտ Էմին Աբբասովը, ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Միջադեպի մնացած մասնակիցների վերաբերյալ ոստիկանությունը տեղեկություններ չի հաղորդում , քանի որ վերջիններս անչափահաս են:

Նշյալ փաստով Նիզամի ոստիկանության վարչությունում քրեական գործ է հարուցվել, կատարվում է հետաքննություն:


 

Placeholder
Անհանդուրժողականության դրսևորում` ադրբեջանական դպրոցներում