ՀՀ ՏՄՊՊՀ նախագահն ընդունել է ՎԶԵԲ ներկայացուցիչներին
Տնտեսություն
17:50 19/02/2010

ՀՀ ՏՄՊՊՀ նախագահն ընդունել է ՎԶԵԲ ներկայացուցիչներին

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանն այսօր ընդունել է Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի երևանյան գրասենյակի տնօրեն Վալերիու Ռազլոգին և բանկի գլխավոր տնտեսագետ Հելենա Շվեյգերին: Այս մասին տեղեկանում ենք ՏՄՊՊՀ- ից:

Հ. Շվեյգերը «Անցումային շրջանը և ԱՊՀ երկրների ու Մոնղոլիայի ցուցանիշները 2009թ.» զեկույցի հեղինակն է և այս օրերին Հայաստանում իր ուսումնասիրություններն է անցկացնում 2010 թվականի զեկույցը պատրաստելու համար:

Հանձնաժողովի նախագահը ՎԶԵԲ ներկայացուցիչների խնդրանքով ներկայացրեց Հանձնաժողովի գարծառույթներն ու մրցակցային օրենսդրությունը Հայաստանում, Հանձնաժողովի առջև ծառացած խնդիրները:

Կողմերը համաձայնություն ձեռք բերեցին հետագա համագործակցության վերաբերյալ:

 

Placeholder
ՀՀ ՏՄՊՊՀ նախագահն ընդունել է ՎԶԵԲ ներկայացուցիչներին