Շտապ հոսպիտալացվել է աշխարհի ամենագեր մարդը
Առողջություն
13:12 20/02/2010

Շտապ հոսպիտալացվել է աշխարհի ամենագեր մարդը

Աշխարհի ամենգեր մարդը՝ բրիտանացի Փոլ Մեյսոնը, շատ շտապ հոսպիտալացվել է սրտի նոպայով:

48-ամյա բրիտանացին պաշտոնապես ճանաչվել է որպես աշխարհի ամենագեր մարդ: Նա անընդհատ բողոքել է կրծքի շրջանում զգալի ցավերից, նա բժիշկների որոշմամբ հոսպիտալացվել է հատուկ շտապօգնության փոխադրող սարքով, որը նախատեսված է գեր մարդկանց համար:

Արտասահմանյան լրատվամիջոցները նշում են, որ նա նախօրեին ցանկություն է հայտնել գիրք գրել, թե ինչպես է կարողացել ազատվել ավելորդ քաշից՝ 440-ից հասնելով 310 կգ-ի:


 

Placeholder
Շտապ հոսպիտալացվել է աշխարհի ամենագեր մարդը