Համաշխարհային բանկը հնարավոր է ներգրավվի Հյուսիս-Հարավ մայրուղու կառուցման գործին
Տնտեսություն
09:55 20/02/2010

Համաշխարհային բանկը հնարավոր է ներգրավվի Հյուսիս-Հարավ մայրուղու կառուցման գործին

Վարչապետ Տիգրան Սարգսյանի և Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամի հետ նախօրեին կայացած հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել Հյուսիս-հարավ ծրագրի իրականացման ընթացքին և դրանում Համաշխարհային բանկի հնարավոր մասնակցության հարցին:

Ինչպես տեղեկացնում են կառավարության հասարակայնության հետ կապերի վարչությունից, կողմերը քննարկել են ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի միջև համագործակցության վերաբերյալ մի շարք հարցեր:
Կարևորվել է նաև Տաթևի վանքի գյուղական ճանապարհի վերականգնման հարցը:

Քննարկվել են էներգիայի արդյունավետ օգտագործման և գյուղատնտեսության զարգացման հարցեր: Հեռանկարային է համարվել Համաշխարհային բանկի օժանդակությամբ Հայաստանում շենքերի սեյսմակայունության բարձրացմանն ուղղված ծրագրի իրականացումը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի ապագա տնտեսական զարգացման մոդելի վերաբերյալ:
 

Placeholder
Համաշխարհային բանկը հնարավոր է ներգրավվի Հյուսիս-Հարավ մայրուղու կառուցման գործին