Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը կմեկնեն Նալչիկ
Սպորտ
13:18 22/02/2010

Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը կմեկնեն Նալչիկ

ՖԻԴԵ-ն հրապարակել է 2010 թ. ապրիլի 25-ից մինչև մայիսի 8-ը Ռուսաստանի Նալչիկ քաղաքում անցկացվելիք ՖԻԴԵ-ի կանանց «Գրան Պրի» մրցաշարի 3-րդ փուլի մասնակիցների վերջնական կազմը: Այս մասին հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից:


Նալչիկում մենք կտեսնենք Հայաստանի երկու ուժեղագույն շախմատիստուհիներին` Էլինա Դանիելյանին և Լիլիթ Մկրտչյանին: Նրանց մրցակիցները կլինեն Համփի Կոներուն (Հնդկաստան), Հու Յիֆանը, Ժաո Քսյուն (Չինաստան), Պիա Կրամլինգը (Շվեդիա), Նանա Ձագնիձեն (Վրաստան), Տատյանա Կոսինցևան, Բաիրա Կովանովան (Ռուսաստան), Ժու Չենը (Կատար), Մոնղոնթուլ Բաթհույագը (Մոնղոլիա) և Բեթուլ Յիլդիզը (Թուրքիա):
 

Placeholder
Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը կմեկնեն Նալչիկ