Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նախօրեին ընդունել է «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանին: Այդ մասին տեղեկացնում են ԼՂՀ նախագահի լրատվական ծառայությունից:
Հանդիպմանը, որին մասնակցում էին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը և «Արցախգազ» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրեն Մաքսիմ Միրզոյանը, քննարկվել են Արցախում նոր տեխնոլոգիաների կիրարկման, էներգետիկ համակարգում փոխգործակցության և փորձի փոխանակման հետ կապված հարցեր: