Դ. Հարությունյանի լիազորությունները կդադարեցվեն
Տնտեսություն
11:41 26/02/2010

Դ. Հարությունյանի լիազորությունները կդադարեցվեն

Նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 25-ին հրամանագիր է ստորագրել Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի լիազորությունները` իր դիմումի համաձայն, դադարեցնելու մասին: Այս մասին հայտնեցին նախագահի մամլո գրասենյակից:

Հիշեցնենք, որ Դ. Հարությունյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ: Հիշեցնենք, որ Դ. Հարությունյանըհանձնաժողովի նախագահ էր նշանակվել 2009-ի հոկտեմբերի 23-ին, հինգ տարի ժամկետով: Մինչ այդ նա եղել է վարչապետի օգնականը:
 

Placeholder
Դ. Հարությունյանի լիազորությունները կդադարեցվեն