Աբրահամ. «Դիրրելը կրկին չի հետաձգի մենամարտը»
Սպորտ
12:13 03/03/2010

Աբրահամ. «Դիրրելը կրկին չի հետաձգի մենամարտը»

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը կրկին մեկնաբանել է Անդրե Դիրրելի որոշումը` մենամարտը մարտի 6-ի փոխարեն մարտի 27-ին անցկացնելու վերաբերյալ: Հիշեցնենք, որ Դիրրելի թիմը խնդրել է, որպեսզի մարտը հետաձգվի` այդ մոտեցումը բացատրելով ամերիկացի բռնցքամարտիկի` թիկունքի հետ կապված խնդիրներով: Նշենք, որ այս բռնցքամարտիկների միջև մենամարտը կայանալու է «Super Six World Boxing Classic» գերմրցաշարի շրջանակներում:
«Իհարկե, մի փոքր տգեղ իրավիճակ է առաջացել: Ամեն դեպքում` մարտի անցկացման ժամկետն արդեն երկրորդ անգամ է փոխվում: Ես կարծում, որ Դիրրելի խնդիրները ոչ թե ֆիզիկական, այլ, ավելի շուտ, հոգեբանական բնույթ ունեն: Սակայն մարտի 27-ին մարտը, այնուամենայնիվ, տեղի կունենա: Չեմ կարծում, որ Դիրրելը կցանկանա երրորդ անգամ հետաձգել այն»,- ասել է Աբրահամը ruslife.eu-ին տված հարցազրույցում:
 

Placeholder
Աբրահամ. «Դիրրելը կրկին չի հետաձգի մենամարտը»