Թուրքական Նևշեհիր համալսարանի հայագիտության ամբիոնը պատրաստ է, բայց բավականաչափ մասնագետներ չկան
Քաղաքական
12:26 03/03/2010

Թուրքական Նևշեհիր համալսարանի հայագիտության ամբիոնը պատրաստ է, բայց բավականաչափ մասնագետներ չկան

 Թուրքական «Սաբահ» (Sabah) թերթը տեղեկացնում է, որ թուրքական Նևշեհիր համալսարանի հայագիտության ամբիոնը պատրաստ է, բայց բավականաչափ մասնագետներ չկան: Երկրի բարձրագույն ուսումնական հաստատատությունների խորհրդի (YOK) թույլտվությունը ստանալուց հետո Նևշեհիր համալսարանում Հայոց լեզվի և գրականության ամբիոն հիմնելու ուղղությամբ կատարվող աշխատանքներն արագացվեցին:

ԲՈՒՀ-ի ռեկտոր պրոֆեսոր Ֆիլիզ Քըլըչը հայտնել է, որ իրենց համալսարանում հայոց լեզվի և գրականության, եբրայերեն լեզվի և գրականության, հունարեն լեզվի և գրականության ու արաբերեն լեզվի և գրականության բաժիններ բացելու առաջարկով իրենք դեռ 2009-ին էին դիմել «YOK»-ին:

«Մենք արագացրեցինք մեր աշխատանքներն այդ հարցում: Բայց արդեն պատրաստ վիճակում գտնվող բաժինների համար բավականաչափ մասնագետների չկարողացանք գտնել: Հավատացնում ենք, որ հարևան Ադրբեջանի շնորհիվ մասնագետների պակասը կլրացնենք ու ընթացիկ տարում այդ բաժինները կգործեն: Մենք մեր անելիքով զորեղացնելու ենք մեր արտգործնախարարությանը»,- ասել է ռեկտորը: Իսկ նույն համալսարանի պրոֆեսոր Մեթին Հյուլագունն ընդգծել է, որ նման բաժիններ բացումը մեկընդմիշտ կվերացնի այդ հարցում Թուրքիայի ունեցած մասնագետների պակասի խնդիրը: «Երկխոսության նկատմամբ պետք է գիտական մոտեցում ցուցաբերվի: Եթե արխիվները բացվեն, ո°վքեր են ուսումնասիրելու: Դրանք ուսումնասիրելու համար մասնագետների կարիք կա»:

Placeholder
Թուրքական Նևշեհիր համալսարանի հայագիտության ամբիոնը պատրաստ է, բայց բավականաչափ մասնագետներ չկան