Միխաիլ Սաակաշվիլի. «Վերին Լարսի» անցակետի բացումը դրական քայլ է
Տնտեսություն
16:47 03/03/2010

Միխաիլ Սաակաշվիլի. «Վերին Լարսի» անցակետի բացումը դրական քայլ է

Վրաստանի նախագահ Միխաիլ Սաակաշվիլին դրական է գնահատում Ռուսաստանի հետ Վրաստանի ցամաքային պետական սահմանի բացումը և դա նշանակում է, որ Ռուսաստանը նվազագույնը ճանաչում է Վրաստանի հետ սահմանը այդ հատվածում: Այս մասին «Արմինֆո» լրատվական գործակալության փոխանցմամբ, ասել է Վրաստանի նախագահի մամուլի խոսնակ Մանանա Մենջգալաձեն: Դա դրական փաստ է, այն իմաստով, որ Ռուսատսանը այդ քայլով միջնորդավորված ձևով ճանաչում է այն, որ տնտեսական էմբարգոն, որը սկսվել էր 2005 թվականին, իրեն չի արդարացրել:

«Բանակցությունները «Կազբեկ-Վերին Լարս» անցակետի բացման հետ կապված, որոնք ընթացել են Շվեյցարիայի միջնորդությամբ, չի նշանակում, որ վերականգնել են Վրաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները»,- ասել է Մենջգալաձեն:

Նա նաև հավելել է, թե դժվար է խոսել հարաբերությունների կարգավորման մասին , երբ Ռուսաստանը չի ճանաչում ժողովրդավար ընտրությունների միջոցով ընտրված վրացական իշխանությանը, նրա պետական սահմանները և փորձում է օրինականացնել էթնիկ զտումները:

Placeholder
Միխաիլ Սաակաշվիլի. «Վերին Լարսի» անցակետի բացումը դրական քայլ է