Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Համացանցում լույս է տեսել հայ գրչական կենտրոնների քարտեզագրական ներկայացումը
Այսօր համացանցում լույս է տեսել հայ գրչական կենտրոնների քարտեզագրական ներկայացումը: Ինտերակտիվ քարտեզը տեղադրված է www.matenadaran.am պորտալի վրա: Քարտեզի վրա ներկայացված են հայկական մշակույթային օջախները, որտեղ մեր թվարկության 400 թվականից մինչև 1600 թվական ստեղծվել են հիմնականում լուրջ տեխնոլոգիական միջոցներ պահանջող մանրանկարներներով զարդարված ձեռագիր գրքեր, ինչը վկայում է այդ բնակավայրերում հայերի մշակույթային ակտիվության մասին: Քարտեզը մոտեցնելուց երևում են նաև այն բնակավայրերը, որտեղից հաջողվել է դուրս բերել մինչև տաս ձեռագիր: Դիտելով 100 ձեռագրից ավել ստեղծած գրչական կենտրոնների բաշխվածությունը ավելի ակնհայտ է դառնում ինչպիսի ծանր հարված է կրել 1915 թվականին հայ ժողովուրդը, կորցնելով ոչ միայն բնակչություն այլ նաև իր հիմնական օջախները: