«Օսկար 2010». Հայտնի են լավագույնները
Մշակույթ
11:00 08/03/2010

«Օսկար 2010». Հայտնի են լավագույնները

Ամերիկյան կինոարվեստի ակադեմիայի կողմից անցկացվող ամենամյա «Օսկար» մրցանակաբաշխության հաղթողներն արդեն հայտնի են:

Տարվա լավագույն ֆիլմ է ճանաչվել Քեթրին Բիգելոուի «Փոթորկի տիրակալը»: Նշենք, որ այս անվանակարգում մրցում էին 10 ֆիլմ, այդ թվում` Ջեյմս Կամերոնի «Ավատար» ֆիլմը:

Ըստ արտասահմանյան լրատվամիջոցների, լավագույն դերասանուհի է ճանաչվել Սանդրա Բուլոքը, իսկ դերասան` Ջեֆ Բրիջեսը:
Ավստրիացի դերասան Քրիստոֆ Վալցը ճանաչվել է երկրորդ պլանի լավագույն դերասան, իսկ երկրորդ պլանի լավագույն դերասանուհի` Մոնիկը:

Լավագույն ռեժիսոր է ճանաչվել Քեթրին Բիգելոուուն` «Փոթորկի տիրակալը» ֆիլմի համար:

«Օտարալեզու լավագույն ֆիլմ» է ճանաչվել արգենտինացի ռեժիսոր Խուան Խոսե Կամպանելայի «Գաղտնիքը նրանց աչքերում» կինոնկարը:
 

Placeholder
«Օսկար 2010». Հայտնի են լավագույնները