ԱՄՆ բյուջեի դեֆիցիտը կրկին ռեկորդ է սահմանում
Տնտեսություն
09:00 11/03/2010

ԱՄՆ բյուջեի դեֆիցիտը կրկին ռեկորդ է սահմանում

ԱՄՆ բյուջեի դեֆիցիտն այս տարվա փետրվարին կրկին հասել է ռեկորդային ցուցանիշի` կազմելով 220,9 մլրդ դոլար,-BBC-ին հայտնել են ԱՄՆ ֆինանսների նախարարությունից:

Դաշնային բյուջեի դեֆիցիտը ֆիսկալ տարվա սկզբից սկսած,  առաջին 5 ամիսների ընթացքում կազմում է 651,6 մլրդ դոլար:
Անցյալ տարի նույն ժամանակահատվածում բյուջեի դեֆիցիտը եղել է 10,5 %-ով  քիչ:

Ինչպես լրատվամիջոցն է նշում, նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը չի բացառում, որ 2010 թվականին բյուջեի դեֆիցիտը կազմի ռեկորդային`  1,56 տրիլիոն, անցյալ տարվա 1,4 տրիլիոնի փոխարեն:
 

Placeholder
ԱՄՆ բյուջեի դեֆիցիտը կրկին ռեկորդ է սահմանում