«Հոլիվուդ»-ն ու «Բոլիվուդը» միավորվում են` պիրատության դեմ պայքարի համար
Մշակույթ
09:47 20/03/2010

«Հոլիվուդ»-ն ու «Բոլիվուդը» միավորվում են` պիրատության դեմ պայքարի համար

Ամերիկյան կինոասոցիացիան և հնդկական առաջատար կինոստուդիաները համաձայնության են եկել ալյանս կազմելու շուրջ, որը պետք է պայքարի Հարավասիական երկրների շուկաներում պիրատական արտադրության դեմ:

Բոլիվուդյան կինոռեժիսորի խոսքով, հնդկական կինոարտադրողները ամեն տարի միլիոնավոր դոլարներ են կորցնում` պիրատության պատճառով:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Հնդկաստանում ամեն տարի ձեռք է բերվում 700 մլն չլիցենզավորված DVD սկավառակ, ինչը հնդկական կինոարտադրությանը հասցնում է 959 մլն դոլարի վնաս: Այս մասին հայտնում է BBC-ին:
 

Placeholder
«Հոլիվուդ»-ն ու «Բոլիվուդը» միավորվում են` պիրատության դեմ պայքարի համար