Գերմանիան մերժել է Էրդողանի առաջարկը
Տնտեսություն
13:14 26/03/2010

Գերմանիան մերժել է Էրդողանի առաջարկը

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջարկությունը՝ Գերմանիայում թուրքական դպրոցներ բացելու վերաբերյալ այդ երկրի քաղաքական էլիտայի ներկայացուցիչների կողմից խիստ քննադատության է արժանացել:
Թուրքական կառավարության ղեկավարի հայտարարությունը հենց Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի Թուրքիա այցելության շեմին էր արված: Այցի նպատակներից մեկն էլ Ստամբուլում գերմանա-թուրքական համալսարանի բացման շտապեցումն է, որի վերաբերյալ համաձայնագիր կնքվել է 2008-ին:

Էրդողանը հայտարարել է, թե  քանի որ Գերմանիայում ապրում է ավելի քան 3 մլն թուրք, ապա տրամաբանական կլինի այնտեղ թուրքական դպրոցներ բացել, որպեսզի օգնեն էմիգրանտների երեխաներին կրթություն ստանալ: Բացի այդ, Էրդողանը գերմանական իշխանություններին առաջարկել էր վերանայել երկքաղաքացիության հարցը, քանի որ Գերմանիայի քաղաքացիություն ստանալու համար էմիգրանտները ստիպված են հրաժարվել Թուրքիայի քաղաքացիությունից:


«Ֆոկուս» ամսագրին Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչն ասել է, որ թուրքերենի դասավանդման համար հատուկ դպրոցների ստեղծումը կխանգարի էմիգրանտներին՝ ինտեգրվելու գերմանական հասարակությանը: Տարբեր ՀԿ-ների ու կուսակցությունների ներկայացուցիչներ ևս պաշտպանել են կառավարության տեսակետը, ասելով, որ դա կխոչընդոտի ադապտացիային, իսկ այդ թուրքական դպրորցները սոցիալ-դեմոկրատներից մեկը որակել է «փակուղի սովորողների համար»:
 

Placeholder
Գերմանիան մերժել է Էրդողանի առաջարկը