Թուրքերը մտադիր են Երևանում, Մոսկվայում և Պեկինում թուրքական մշակույթի կենտրոններ բացել
Մշակույթ
11:42 27/03/2010

Թուրքերը մտադիր են Երևանում, Մոսկվայում և Պեկինում թուրքական մշակույթի կենտրոններ բացել

Թուրք բանաստեղծ «Յունուս Էմրեի» անվան հիմնադրամի տնօրեն Ալի Ֆուաթ Բիլքանը հայտնել է հայ-թուրքական հարաբերությունները կարգավորող արձանագրությունների վավերացումից հետո Հայաստանում թուրքական մշակույթի կենտրոն բացելու իրենց ցանկության մասին:

Ըստ «Զաման» (Zaman) օրաթերթի` հիմնադրամի տնօրենը նշել է.

«Եթե Հայաստանում թույլատրեն, այսօր էլ կգնամ, կբացեմ այդ կենտրոնը` մինչև անգամ առանց սպասելու արձանագրություններին»:
 
Նա նաև նշել է, որ ծրագրել են նմանատիպ մշակույթի կենտրոններ բացել Մոսկվայում և Պեկինում:
Բիլքանի համոզմամբ` Հայաստանը և Թուրքիան կարող են առանց թշնամության հանդարտ ու համերաշխ հարաբերություններ հաստատել:

Placeholder
Թուրքերը մտադիր են Երևանում, Մոսկվայում և Պեկինում թուրքական մշակույթի կենտրոններ բացել