Երևանում թուրքմենական արտադրանքի ցուցահանդես կկազմակերպվի
Տնտեսություն
15:40 29/03/2010

Երևանում թուրքմենական արտադրանքի ցուցահանդես կկազմակերպվի

Հայ-թուրքմենական միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստին մասնակցելու նպատակով ապրիլի 7-10-ը Երևան կայցելի Թուրքմենստանի կառավարական պատվիրակությունը: Այս մասին տեղեկացնում է turkmenistan.ru կայքը:

Աղբյուրի հաղորդմամբ, թուրքմեն պաշտոնյաները մասնակցելու են նաև հայ-թուրքմենական բիզնես-ֆորումի նախապատրաստական աշխատանքներին:

Նիստի օրերին Երևանում կազմակերպվելու է նաև Թուրքմենստանի գորգագործական և տեքստիլ արդյունաբերության արտադարանքի ցուցահանդես, որը կազմակերպել են այդ երկրի Տեսքտիլ արդյունաբերության նախարարությունն, Առևտրա-արդյունաբերական պալատը, «Թուրքմենխալի» պետական ընկերությունն ու Թուրքմենստաի արդյունաբերողների ու գործարարների միությունը:

Placeholder
Երևանում թուրքմենական արտադրանքի ցուցահանդես կկազմակերպվի