Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԱՊՀ երկրների ֆինանսների նախարարները քննարկում են ազգային արժույթների փոխադարձ արժենշման հնարավորությունը
ԱՊՀ անդամ երկրների ֆինանսների նախարարները քննարկում են ազգային արժույթի փոխադարձ արժենշման հնարավորությունը, որը կնպաստի դրանց փոխարժեքի օբյեկտիվ ձևավորմանը: Այս մասին նախօրեին, ըստ ռուսական լրատվամիջոցների, հայտնել է ՌԴ ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինը՝ ամփոփելով Մոսկվայում անցկացված ԱՊՀ անդամ երկրների ֆինանսների նախարարների մշտապես գործող խորհրդակցության չորրորդ նիստը:
«Իրավիճակը զգալիորեն կպարզեցվի, եթե լինի ազգային արժույթների փոխադարձ արժենշում»,-ասաց Կուդրինը:
Հիմա այդ արժենշումներն արվում են երրորդ արժույթի միջոցով, որի փոխարժեքը պայմանական է: Իսկ արժենշման դեպքում փոխարժեքը, ըստ Կուդրինի, կլինի օբյեկտիվ:
Հիշեցնենք, որ Հայաստանի ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը ևս մասնակցում է այդ նիստին:
Նիստում մասնակիցները ներկայացրել են իրենց երկրների մակրոտնտեսական ընթացիկ իրավիճակը, քննարկել ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքների հաղթահարմանն ուղղված ԱՊՀ երկրների կողմից համատեղ իրականացվող միջոցառումները, ինչպես նաև հարցեր` Միջպետական բանկի խնդիրների հետ կապված:
Տ. Դավթյանը մասնակցել է նաև Եվրասիական տնտեսական համագործակցության 8-րդ նիստին, որի ընթացքում քննարկվել են անդամ-երկրների տնտեսական և ֆինանսական համագործակցությանն առնչվող հարցեր` այդ թվում համատեղ իրականացվող հակաճգնաժամային ծրագրերի ընթացքին և Եվրասիական տնտեսական համագործակցության Հակաճգնաժամային հիմնադրամի գործունեությանը վերաբերող հարցեր: