Խորհրդակցություն` Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի մոտ
Քաղաքական
10:08 06/04/2010

Խորհրդակցություն` Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի մոտ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի մոտ ապրիլի 5-ին կայացել է խորհրդակցություն` նվիրված բյուջեից հատկացվող ֆինանսական միջոցների ռացիոնալ օգտագործման խնդիրներին:

Ըստ Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության, երկրի ղեկավարը կարևորել է պետական միջոցների օգտագործման վերահսկողությունը` առանձնակի ուշադրություն դարձնելով կանխարգելիչ միջոցառումների պատշաճ իրականացման վրա:

Որպես այս գործընթացի հաջողության և արդյունավետության գրավական` Բակո Սահակյանը նշել է իրավապահ և վերահսկողական մարմինների փոխգործակցությունը, ինչպես նաև սերտ համագործակցությունը մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ:

Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին` այս ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների վերաբերյալ:

Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը, իրավապահ և վերահսկիչ մարմինների ղեկավարներ:
 

Placeholder
Խորհրդակցություն` Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի մոտ